Իրաքում ձերբակալվել է «Ալ Ղաիդայի» առաջնորդներից մեկը<br />


Իրաքում ձերբակալվել է «Ալ Ղաիդայի» առաջնորդներից մեկը

  • 16-02-2009 15:08:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մեկին` Սաադի Նաիֆ Ռիհայիթին, որը երկու տարուց ավելի հետախուզվում էր ահաբեկչությունների իրականացման եւ կրոնական խտրականության բորբոքման համար: Նրան մեղադրում են, մասնավորապես, այն բանում, որ 2006 թվականին արյունահեղ բախումներ է հրահրել Իրաքի արեւմուտքում` Էս-Սակլավիայի շրջանի շիաների ու սուննիների միջեւ: Նա անձամբ մասնակցել է 11 մարդու սպանության:
Նոյյան տապան  -   Միջազգային