Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին


Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին

  • 28-01-2023 13:11:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Եվրոպայում Ղուրանի պղծման մի շարք ակցիաներից հետո: Ավելի վաղ նման նախազգուշացմամբ էին հանդես եկել Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:
 
«Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրանի այրման միջադեպից հետո աճում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը Թուրքիայում»,- ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ: ԱՄՆ կառավարությունն էլ նախազգուշացրել է Թուրքիայում կրոնական հաստատությունների վրա ահաբեկիչների հնարավոր պատասխան հարձակումների մասին:
 
Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները իրենց քաղաքացիներին հորդորել են առավելագույն զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, խուսափել մարդաշատ վայրերից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play