Ադրբեջանը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրան այցելելուց


Ադրբեջանը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրան այցելելուց

  • 31-01-2023 13:26:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։
 
«Հաշվի առնելով Իրանում անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունն՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, եթե դա ծայրահեղ անհրաժեշտ չէ, իսկ այցելելու դեպքում մեծ զգուշություն ցուցաբերել»,-հունվարի 31-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշելով, որ հյուպատոսական հարցերով Իրանում Ադրբեջանի քաղաքացիները կարող են դիմել Թավրիզում գտնող գլխավոր հյուպատոսություն։
 
Հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումից հետո դեսպանատան աշխատակազմը տարհանվել է Բաքու։ Հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը։
 
Իրանի պաշտոնյաները պնդում են, որ հարձակվողն անձնական, ընտանեական խնդիրներ է ունեցել։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play