Ադրբեջանի ՆԳՆ-ն «Լրատվական ցանց է բացահայտել»․ կան ձերբակալվածներ


Ադրբեջանի ՆԳՆ-ն «Լրատվական ցանց է բացահայտել»․ կան ձերբակալվածներ

  • 31-01-2023 19:25:09   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները գործողություններ են իրականացրել SalamNews և InterAz տեղեկատվական հրատարակությունների խմբագրություններում։
 
Հաղորդվում է, որ առնվազն յոթ մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ նշված լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։
 
İnterAz հեռուստաալիքը ստեղծվել է 2002 թվականին, իսկ 2007 թվականին գրանցվել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության միջտարածքային տեսչությունում։ 
 
Հեռուստաալիքի հիմնադիրը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, լրագրող Սալեհ Խուդիևն է։ 2016 թվականին հեռուստաալիքը ձեռք է բերել Մաթլաբ Բաղիրովը, որը հայտնի է Հաջի Մաթլաբ անունով, ով կրոնական կրթություն է ստացել իրանական Ղոմում և Սիրիայում։
 
Հատկանշական է, որ այս գործողությունները տեղի են ունենում Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպից հետո Բաքվի և Թեհրանի լարված հարաբերությունների ֆոնին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play