Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ, օգնության պատրաստակամություն հայտնել


Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ, օգնության պատրաստակամություն հայտնել

  • 06-02-2023 13:59:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
 
Թվիթերում գործադիրի ղեկավարը գրել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։
 
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
 
Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ:
 
Այս պահի դրությամբ, Հալեպում զոհվածների թվում երկու հայ կա։ ԱԳՆ աշխատում է նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play