«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է. տնօրեն


«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է. տնօրեն

  • 07-02-2023 15:11:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Տոնավաճառն այսօրվանից բաց է, աշխատակիցները տաղավարները բացել են, հաճախորդներն արդեն գնումներ են անում», - «Ազատությանն» ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
 
Թեև տոնավաճառն արդեն գործում է, բայց տեսչական մարմինը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել՝ արձանագրված խախտումների քանի տոկոսն է վերացվել և ինչ պայմանով է տոնավաճառի աշխատանքը վերսկսվել։
 
«Երեկ մենք եղել ենք տեսչական մարմնում, աշխատանքի թույլտվության համար դիմում ենք գրել, բանավոր համաձայնության եկանք, որ կաշխատենք։ Էսօր առավոտյան տեսչական մարմինն եկավ ստուգեց, որ տեսներ իրենց հանձնարարականը կատարված է, թե ոչ, դուրս գալուց աշխատելու համար ոչինչ չասեցին, որովհետև մարդիկ եկել արդեն բացել էին՝ աշխատելու համար։ Ասացին՝ դիմումի պատասխանը կտանք օրվա երկրորդ կեսից», - ասաց տնօրենը։
 
Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 1-ին կասեցրել էր տոնավաճառի աշխատանքը՝ հայտնաբերված խախտումները մեկուկես տարվա ընթացքում ամբողջությամբ չվերացնելու համար։
 
Նույն օրը, շուկայի աշխատակիցներն ու տնօրենը հանդիպել էին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ, ընդհանուր հայտարարի եկել՝ տոնավաճառը կբացվի, եթե իրենց արձանագրած գոնե ամենահրատապ խնդիրները արագ շտկվեն։ Իսկ մնացածի համար սեփականատերը համաձայնել է նախնական հաշվարկ-նախագիծ ներկայացնել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play