Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ. Վահագն Խաչատուրյան


Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ. Վահագն Խաչատուրյան

  • 11-02-2023 13:09:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Նա մասնավորապես գրել է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական Հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը ՀՀ-Իրանի միջև տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների շահերի համար։ Մաղթում եմ Իրանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play