Ադրբեջանի զինված ուժերն անցնում է թուրքական չափանիշների՝ զինվելով ՆԱՏՕ-ի սպառազինությամբ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ


Ադրբեջանի զինված ուժերն անցնում է թուրքական չափանիշների՝ զինվելով ՆԱՏՕ-ի սպառազինությամբ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

  • 14-02-2023 20:45:24   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ՀԱՊԿ-ի Կովկասյան տարածաշրջանում շարունակում է աճել հակամարտության ներուժը, որն առաջին հերթին պայմանավորված է առանձին պետությունների միջև տարածքային հարցերի՝ չկարգավորված լինելոով: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ առցանց մամուլի ասուլիսում:
 
«Այս տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականը, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և համահարթեցնել կազմակերպության ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Սիդորովը։
 
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերում տեղի ունեցող փոփոխություններին՝ Սիդորովը նշել է. «Իր հերթին, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր զինված ուժերի ներուժը՝ իրականացնելով դրանց համակարգված բարեփոխում և անցում թուրքական չափանիշների՝ անձնակազմի ուսուցմամբ և ՆԱՏՕ-ի արտադրության սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ»։
 
Պատասխանելով Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժության չեղարկմանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը նշել է՝ դա ցանկացած պետության իրավունքն է։
 
«Եթե հանկարծ իրավիճակը պահանջի ՀԱՊԿ համակարգի միջոցների ներգրավում Կովկասյան տարածաշրջանում, ապա փորձը կա, ծրագիրը նույնպես որոշակիորեն մշակված է: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն Կովկասյան տարածաշրջանում աջակցել իրենց դաշնակցին, իրենց եղբորը»,- ասել է Սիդորովը, հավելել՝ միշտ չէ, որ հնարավոր է ռազմական ուժով որևէ «հիվանդություն» բուժելու գործողություն իրականացնել. պետք է գործի նաև «մի վնասիր» սկզբունքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play