Փետրվարի 18-ին Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը


Փետրվարի 18-ին Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը

  • 18-02-2023 11:28:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկում:
 
Այն կանցնի «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրի ներքո:
 
Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Քրիստոֆ Հոյզգենը:
 
Քննարկումն, ըստ համաժողովի ծրագրի, նախատեսվում է թիվ 2 Մեծ սրահում տեղական ժամանակով 16:30-ից մինչև 17:15-ը (Երևանի ժամանակով 19:30-20:15):
 
Նախօրեին դեռ հայտնի չէր, թե արդյո՞ք Բավարիայի երկրամասի մայրաքաղաք մեկնած Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կհանդիպեն միմյանց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play