ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում․ Բորել


ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում․ Բորել

  • 21-02-2023 11:37:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թվիթերում անդրադարձել է Հայաստանում երեկ մեկնարկած ԵՄ առաքելությանը։
 
«Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ EUMA-ն, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։ EUMA-ն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է Բորելը։
 
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն, Հայաստան են ժամանել երեկ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին։ Երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը