ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը


ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

  • 21-02-2023 12:07:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։
 
ՄԱԿ-ի ներկայացուցչությունում և Ժնևում Հայաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշվում է, որ Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։
 
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44-օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը