Արդարադատության միջազգային դատարանը այսօր կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի հայցերով որոշումները


Արդարադատության միջազգային դատարանը այսօր կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի հայցերով որոշումները

  • 22-02-2023 11:13:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Երևանի ժամանակով ժամը 19-ին Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
 
Այսօր ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
 
Դատարանի նիստերը կլինեն հրապարակային:
 
Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
 
Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը