Ավստրալիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 130 մարդու<br />


Ավստրալիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 130 մարդու

  • 09-02-2009 17:31:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքով 130 մարդ է զոհվել: Վիկտորիայի նահանգում կրակով է բռնված արդեն ավելի քան 220 հազար հեկտար տարածք: Կրակի տարածմանը նպաստում են եղանակային պայմանները: Օդի ջերմաստիճանը առանձին շրջաններում հասնում է մինչեւ 47 աստիճանի: Շոգն ուղեկցվում է ուժեղ քամիներով, ինչն արագորեն տարածում է կրակը: Մոխրի է վերածվել 300 հազար հեկտարից ավելի անտառ: Կրակը հարյուրավոր տներ է ոչնչացրել: Տեղի հիվանդանոցները լեփ-լեցուն են: Գրեթե բոլոր տուժածները ուժեղ այրվածքներով են: Փակ են պետական հաստատությունները, գրասենյակները, դպրոցներն ու օդանավակայանները: Կաթվածահար է երթեւեկությունը խոշոր ավտոխճուղիներում: Մինչ օրս Կանաչ մայրցամաքում խոշորագույնը համարվում էին 1983 թվականի հրդեհները: Այդ ժամանակ զոհվել էր 75 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play