Հնդկաստանում է եղել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը․ ՀՀ ՊՆ


Հնդկաստանում է եղել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը․ ՀՀ ՊՆ

  • 06-03-2023 15:19:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին  տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: 
 
Պատվիրակությունը մասնակցել  է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։ 
 
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն