Ռեստորանի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվեց. ՀՀ ոստիկանություն


Ռեստորանի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվեց. ՀՀ ոստիկանություն

  • 07-03-2023 13:53:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ու մայրաքաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ի գիշերը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել անցած տարվա դեկտեմբերից հետախուզվող 29-ամյա մի երիտասարդ: Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 13-ին արտաշատցի 29-ամյա երիտասարդը միջամտել էր Երևան-Երասխ ճանապարհի հարակից ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած վեճին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մասնակիցներից մի քանիսին, ապա հրազենից կրակոցներ էր արձակել: Դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
 
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» ատրճանակ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել է։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն