«Տաշիր ինվեստ գրուպ»-ի, «Ապսիդա»-ի և «Եղվարդի համակցված կերերի գործարան»-ի աշխատանքները կդադարեցվեն


«Տաշիր ինվեստ գրուպ»-ի, «Ապսիդա»-ի և «Եղվարդի համակցված կերերի գործարան»-ի աշխատանքները կդադարեցվեն

  • 07-03-2023 19:00:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմացի շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան»  ՍՊ  ընկերություններում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
 
Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ համաձայն որոնց՝ նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
 
Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ և առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել, որ տվյալ ընկերությունների կողմից նշված հասցեներում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
 
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է նշված հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
 
 
 
   
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն