Շվեդիան վերսկսում է ատոմային ռեակտորների աշխատանքը<br />


Շվեդիան վերսկսում է ատոմային ռեակտորների աշխատանքը

  • 06-02-2009 18:57:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 30 տարի անց այն բանից հետո, երբ Շվեդիայի կառավարությունը վճռեց դադարեցնել երկրի միջուկային ռեակտորների աշխատանքը, այստեղ կվերականգնեն դրանց շինարարությունը: Շվեդիան եվրոպական միակ երկիրը չէ, որը գազային պատերազմից հետո որոշել է վերանայել էներգետիկական պաշարների օգտագործումը: Շվեդիան միացել է Եվրամիության այն երկրների ցանկին, որոնք վառելիքայինի փոխարեն նախընտրել են ատոմային էներգիան, որպեսզի նվազեցնեն CO2-ի արտանետումները շրջակա միջավայր, գրում է «Թայմսը»: Եվրոպական որոշ երկրներ վերադարձել են ատոմային էներգայի օգտագործման գաղափարին այն բանից հետո, երբ նվազեց այնպիսի մի գազամատակարարի հուսալիությունը, ինչպիսին Ռուսաստանն է: Լեհաստանը ծրագրում է առաջին ատոմային ռեակտորները կառուցել մինչեւ 2020, Ֆինլանդիան` 2011 թվականը: Մեծ Բրիտանիան անցած տարի որոշել էր արդիականացնել ունեցած ռեակտորները, իսկ Ֆրանսիան պատվիրել է արդեն 61-րդ միջուկային ռեակտորը:
Նոյյան տապան  -   Միջազգային