Ղրղզստանը ԱՄՆ-ի հենակայանի հարցը կքննարկի հաջորդ շաբաթ<br />


Ղրղզստանը ԱՄՆ-ի հենակայանի հարցը կքննարկի հաջորդ շաբաթ

  • 05-02-2009 17:27:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի խորհրդարանը «Մանաս» կոալիցիոն ավիահենակայանի տեղակայման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի դենոնսացման հարցերը քննության կառնի հաջորդ շաբաթվանից ոչ շուտ, հայտնել է «Ակ Ժոլ» կառավարամետ խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Ավթանդիլ Արաբաեւը: «Այդ հարցը կառավարության առաջարկությամբ ներառված է փետրվարի աշխատանքային ծրագրում, սակայն, ընթացակարգերի համաձայն, դենոնսացման օրինագիծը սկզբում պետք է քննարկվի ճյուղային հանձնաժողովներում, խորհրդարանական խմբակցություններում, այնուհետեւ ներկայացվի պալատի քննարկմանը»,- հայտարարել է Արաբաեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային