Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար


Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

  • 17-04-2023 14:59:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ 
 
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։ Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը: 
 
Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։
 
Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Նպատակն այն է, որ մասնակիցները կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։
 
Մրցույթն անցկացնում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play