ԱՄՆ-ում հայց է ներկայացվել ընդդեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի<br /> Քլինթոնի<br />


ԱՄՆ-ում հայց է ներկայացվել ընդդեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի
Քլինթոնի

  • 30-01-2009 15:47:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում հայց է ներկայացվել դատարան ընդդեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի: Հայցատուները` պետդեպարտամենտի աշխատակից Դեյվիդ Ռոուդարմելը եւ Judicial Watch իրավապաշտպանական կազմակերպությունը, որ ներկայացնում է նրա շահերը, պահանջում են ոչ սահմանադրական ճանաչել Քլինթոնի նշանակումը ԱՄՆ-ի բարձրագույն դիվանագիտական պաշտոնում: Հազիվ թե դա կարող է խանգարել Քլինթոնին մնալու պետդեպարտամենտի ղեկավար, սակայն այդ գործը ակներեւաբար չի ավելացնի նրա ժողովրդականությունը, քանի որ հայցը սահմանադրական հիմքեր ունի: Խնդրի էությունն այն է, որ մինչեւ իր նշանակումը Քլինթոնը սենատոր է եղել: Մինչդեռ, ըստ Սահմանադրության, ոչ մի օրենսդիր «չի կարող Միացյալ Նահանգներին ի ծառայություն որեւէ քաղաքացիական պաշտոնում նշանակվել այն ժամանակաընթացքում, որի համար նա ընտրվել է, եթե... դրա հետ կապված ռոճիկը մեծացվել է նշված ժամանակամիջոցում»: Կոնգրեսի վերին պալատում Քլինթոնի աշխատանքի ժամանակ, հայցադիմումի համաձայն, կաբինետի անդամների դրույքները երեք անգամ բարձրացվել են:
Նոյյան տապան  -   Միջազգային