Որոշակի ծրագրեր են քննարկվում. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին


Որոշակի ծրագրեր են քննարկվում. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին

  • 05-05-2023 15:01:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ քննարկվում են «որոշ պլաններ», սակայն հորդորել է «առաջ չանցնել»:
 
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու մտադրության մասին։
 
«Առայժմ, եկեք  առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր են քննարկվում: Հենց այս քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա ժամանակավրեպ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք նախատեսվու՞մ են բանակցություններ:
 
Հիշեցնենք՝ երեկ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play