Համաշխարհային բանկը հայտարարել է տնտեսական ճգնաժամի<br /> հետեւանքով գլոբալ սովի սպառնալիքի մասին<br />


Համաշխարհային բանկը հայտարարել է տնտեսական ճգնաժամի
հետեւանքով գլոբալ սովի սպառնալիքի մասին

  • 26-01-2009 17:01:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումներով, սննդամթերքի գների աճի պատճառով աշխարհում միլիոնավոր մարդկանց կարող է սով սպառնալ: Այս մասին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հայտարարել են Մադրիդում անցկացվող գագաթնաժողովում, որը նվիրված է համաշխարհային պարենային ճգնաժամին, հաղորդում է BBC-ն: Բանկի պատվիրակության անդամների կարծիքով, միլիոնավոր մարդկանց սպառնացող սովի պատճառ կարող են դառնալ սննդամթերքի անկայուն գները եւ շարունակվող ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Համաշխարհային բանկի աշխատակիցները հայտարարել են, որ ողջ աշխարհում կառավարությունների անգործության դեպքում հետեւանքները կարող են ցավալի եւ տխուր լինել:
Նոյյան տապան  -   Միջազգային