Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման մասին


Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման մասին

  • 02-06-2023 19:32:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև հունիսի 2-ին ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից, ի դեմս ՀՀ կառավարության՝ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՉԺՀ կառավարության կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարությունը։
 
Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
 
Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play