ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ


ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

  • 10-06-2023 10:17:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։55-ին, մարվել հունիսի 10-ին, ժամը 00։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play