Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
14-06-2023 14:35:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Հունիսի 21-ին Աստանայում հանդիպելու են Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները։
Այս չորս երկրները քննարկում են Սիրիայի ապագան և Դամասկոս-Անկարա հարաբերությունները կարգավորելու հարցերը։
Սիրիայի 12 տարվա քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը և Իրանը աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան նրա դեմ պայքարող քաղաքական և զինված ընդդիմությանը։
Մոսկվայում, անցած մայիսի 10-ին կայացած չորս երկրների արտգործնախարարների հանդիպմանը ասվել էր, որ փոխարտգործնախարարներին կհանձնարարվի ճանապարհային քարտեզ մշակել Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարգավորելու համար։