Լաչինի միջանցքի հարցը ԵԽԽՎ–ում կարող է քննարկվել հունիսի 22–ին


Լաչինի միջանցքի հարցը ԵԽԽՎ–ում կարող է քննարկվել հունիսի 22–ին

  • 19-06-2023 15:13:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԵԽԽՎ ամառային լիագումար նստաշրջանի օրակարգը հայկական կողմը դեռ չի ստացել։
 
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը հնարավոր է տեղի ունենա հունիսի 22–ին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը։
 
«Հայկական կողմը դեռևս չի ստացել նստաշրջանի օրակարգը, սակայն ամենայն հավանականությամբ այդ քննարկումը տեղի կունենա»,– ասացին պատվիրակությունից։
 
ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանն անցկացվելու է հունիսի 19-23-ը։
 
Հիշեցնենք՝ Փոլ Գավանը 2022-ի հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հարձակումը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
 
ԵԽԽՎ Բյուրոն հունվարին որոշեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեման ուղարկել ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը