Երասխի՝ Ադրբեջանի կողմից գնդակոծվող մետալուրգիական գործարանում կբարձրացվեն Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշները


Երասխի՝ Ադրբեջանի կողմից գնդակոծվող մետալուրգիական գործարանում կբարձրացվեն Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշները

  • 19-06-2023 20:41:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերությունից հայտնում են, որ կազմակերպության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:
 
Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ին:
 
Հիշեցնենք՝ խոսքն այն գործարանի մասին է, որը վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը շարունակ ենթարկվում են գնդակոծության: Այն կառուցվում է Երասխի տարածքում՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ու ներդրումային միջոցներով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը