2020-ի հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ հրադադարի մասին ամերիկյան նախաձեռնությունը. Փաշինյան


2020-ի հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ հրադադարի մասին ամերիկյան նախաձեռնությունը. Փաշինյան

  • 20-06-2023 12:19:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Պատերազմը դադարեցնելու փորձերը շարունակվում էին, և հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ ամերիկյան նախաձեռնությունը հրադադարի նոր համաձայնություն ձեռք բերելու մասին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Հայտարարությունը հաջողվեց համաձայնեցնել միայն հոկտեմբերի 25-ին. այն հոկտեմբերի 26-ի առավոտյան 08.00-ից հրադադար հաստատելու մասին էր: Հայտարարության տեքստը հետևյալն էր. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը, հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08.00-ին: ԱՄՆ-ը խթանեց ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների, ՄԽ համանախագահների միջև Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով. մեջբերման ավարտ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հրադադարի այդ համաձայնությունը նույնպես չի պահպանվել Ադրբեջանի կողմից:
 
«Սովորաբար, հրադադարի հայտարարություններից հետո կարճ ժամանակով մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազում էր, երբեմն լինում էին նույնիսկ կարճ դադարներ, բայց, մեծ հաշվով, մի քանի ժամ անց Ադբեջանը վերսկսում էր հարձակումն ամբողջ ծավալով»,- նշեց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը