Լավրով․ «Արևմուտքը ցանկանում է պառակտել ՀԱՊԿ-ը»


Լավրով․ «Արևմուտքը ցանկանում է պառակտել ՀԱՊԿ-ը»

  • 20-06-2023 15:59:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայությանը և դրա պատճառով փորձում է պառակտում մտցնել կազմակերպության շարքերում», - այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Մենք տեսնում ենք Արևմուտքի ագրեսիվ, հուսահատ քայլերը, որոնց նպատակն է պառակտում մտցնել ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Համագործակցության շանհայան կազմակերպության և BRICS-ի շարքերը։ ՀԱՊԿ անդամների միջև սեպ խրելու նպատակով Արևմուտքը դիմում է կեղտոտ մեթոդների», - պնդել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը