Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

  • 23-06-2023 10:20:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
 
Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
 
Վնասի չափը պարզվում է:
 
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն