«Իմ անմիջական ցուցումով որոշումներ են կայացվել՝ արյունահեղությունից խուսափելու համար»․ Պուտին


«Իմ անմիջական ցուցումով որոշումներ են կայացվել՝ արյունահեղությունից խուսափելու համար»․ Պուտին

  • 27-06-2023 14:59:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հունիսի 26-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին, որի ընթացքում անդրադարձել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած զինված խռովությանը։
 
«Խռովության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված խռովությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ցանկացողները կարող են մեկնել Բելառուս:
 
Ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահը, առանց անուններ տալու, հայտարարել է, որ խռովության կազմակերպիչները դավաճանել են իրենց երկիրը, ժողովրդին և «հանցագործության մեջ ներքաշվածներին»։
 
«Զինված խռովությունն ամեն դեպքում կճնշվեր։ Խռովության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է Պուտինը:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը տևել է հինգ րոպեից մի փոքր ավելի։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հրապարակելով Պուտինի ելույթը, ասել է, որ «այդ հայտարարությունները, առանց չափազանցության, կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը