Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան


Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

  • 19-07-2023 14:48:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան:
 
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք այնուհետև շարժվել են Բաղրամայան 26, որտեղ տևական ժամանակ է աշխատում է Նիկոլ Փաշինյանը։
 
Անհետ կորածների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել՝ իրենց երեխաների ճակատագրերի մասին տեղեկություն պահանջելով։ Որևէ պատկան մարմին, սակայն, այդպես էլ նրանց հարցերին հստակ պատասխաններ չի հնչեցնում։
 
Հավելենք, որ նրանք օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԱԱԾ շենքի դիմաց։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play