Մեր բուհական համակարգը ճգնաժամի մեջ է. ՀՀ վարչապետ


Մեր բուհական համակարգը ճգնաժամի մեջ է. ՀՀ վարչապետ

  • 20-07-2023 17:18:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ արդեն ամփոփվել են հիմնական փուլի արդյունքները, և այս տարի դիմորդների թիվը 13 հազար 314 է, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ:
 
«Ընդունվածների ընդհանուր թիվը 9 հազար 147 է, որը էլի համադրելի ցուցանիշ է: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, որից սպառվել է 1782-ը, այսինքն՝ 83,7 տոկոսը: Վճարովի տեղերը հատկացված են եղել 15 հազար 984-ի չափով, որից 7342-ն են ընդունվել, սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, և դա նորություն չէ, ընդամենը 45,3 տոկոսն է, ընդ որում՝ սրա մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները»,- մանրամասնեց նա:
 
Անդրեասյանը նաև նկատեց՝ ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, իսկ ընդունելությունը շուրջ 3 տոկոս է կազմել. «Այսինքն՝ գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք այս մասնագիտությունները և տեղերը պլանավորում, այսինքն՝ արդյոք, օրինակ, այս 15 հազար 984 վճարովի տեղերը, որոնք բուհերը սահմանել են, իսկապես այն ուղղություններն են, որոնցով պետք է այդ կրթությունն իրականացվի»:
 
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ունենք ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով:
 
«Շարունակում է շատ ցածր ու մտահոգիչ մնալ Ագրարային ուղղությամբ ընդունելությունը, Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում, և, կարծում եմ, այստեղ մեծ աշխատանք կա անելու»,- ասաց նա:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց՝ մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ. «Եվ Կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել: Լավ լուրն այն է, որ Կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը և ծրագիրը սկսել է իրագործվել. խոսքը Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play