Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ՆԳՆ


Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ՆԳՆ

  • 24-07-2023 15:50:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. 
 
«Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքիցհաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ  գյուղի վարչական տարածքում  գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
 
Զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
 
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play