400 տոննա հումանիտար օգնություն կտարվի Կոռնիձոր, նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով այն հասցնել ԼՂ. Չախոյան


400 տոննա հումանիտար օգնություն կտարվի Կոռնիձոր, նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով այն հասցնել ԼՂ. Չախոյան

  • 26-07-2023 10:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր:
 
Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
 
Նշենք, որ բեռնատարները այս պահին կանգնած են Երևանի Շահումյանի հրապարակում:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 25-ին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ուղարկելու վերաբերյալ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play