Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն


Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն

  • 01-08-2023 11:13:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի անօրինական ձերբակալության վերաբերյալ «Լուրերի» հարցմանը։
 
«Տեղյակ ենք Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, որը տեղի է ունեցել հումանիտար միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լաչինի միջանցքի անցակետով Հայաստան՝ բժշկական հետազոտության ուղևորվելիս»,- նշել են պետքարտուղարությունից՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգ լինել միջանցքի կոմերցիոն, հումանիտար, և մասնավոր փոխադրամիջոցների փակ լինելու առնչությամբ։
 
«Մարդասիրական երթևեկի կասեցումը խորացնում է վատթարացող հումանիտար վիճակն ու խոչընդոտում խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր փոխադրամիջոցների տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի։ Հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության ամփոփիչ մասում։ Պետքարտուղարությունից ընդգծել են, որ աջակցում են այս նպատակի ուղղությամբ երկխոսությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play