Արման Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ


Արման Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

  • 01-08-2023 11:48:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արման Աբրահանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
 
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Զորիկի Աբրահամյանի
կենսագրությունը
 
Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 09-ին, Սևանի շրջանի Վարսեր գյուղում:
 
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
 
2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
 
Աշխատանքային գործունեություն
 
2010-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 
2014-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ 
2016-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2018-2023թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
 
Պարգևներ
 
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
 
Այլ տվյալներ
 
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play