ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով

  • 03-08-2023 10:48:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խիստ մտահոգ է Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրություններով:
 
Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի ՝ Գուտերեշի անունից արված մեկնաբանության մեջ:
 
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով»,- նշել է Հաքը՝ հիշեցնելով  գլխավոր քարտուղարի նախորդ ընդհանրական հայտարարությունն այն մասին, որ կողմերը պետք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, ինչպես նաև այն որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովմանը:
 
«Նա հատկապես մտահոգ է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել հասանելիությունը հեշտացնելու համար` կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով»,-նշել է Հաքըն ու հավելել, որ Գուտերեշը դարձյալ կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ խաղաղության և տարածաշրջանում անվտանգության:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play