Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին․ Միլլեր


Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին․ Միլլեր

  • 03-08-2023 13:37:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելը, ադրբեջանական Turan գործակալությանն ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
 
«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Նա կայցելի և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
 
Միլլերի խոսքով՝ Լուիս Բոնոն կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։
 
«Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի այդ պաշտպանությունը», - հավելել է Միլլերը՝ շեշտելով՝ ամերիկյան կողմը պատրաստ է նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։
 
Լուիս Բոնոն երեկ է ժամանել Երևան։ Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play