Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ. Թաներ Աքչամ


Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ. Թաներ Աքչամ

  • 04-08-2023 10:48:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
 
«Տխուր է այն, որ համաշխարհային հանրությունը` ՌԴ գլխավորությամբ, լռում է այդ իրադարձությունների մասին և բավարարվում է միայն հետևելով: Իմ հույսն այն է, որ միջազգային հանրությունը կարթնանա խոր քնից և, ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, միջնորդ կդառնա մի որոշման, որը կերաշխավորի ԼՂ հայերի հիմնական իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանության և անարդարության կանխման գործընթացն անձրևանոց չէ, որը բացվում է այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտված է: Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ: Եթե կա ցանկություն` կանխելու խոշոր ողբերգությունները, դրա համար առավել ակտիվ միջամտություն է պետք:
 
Հուսով եմ, որ անհրաժեշտ միջազգային ճնշման և երկկողմ հանդիպումների արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի:
 
Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի բնակիչների հետ է, որ կանգնած են լուրջ վտանգի առաջ»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play