Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր


Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր

  • 04-08-2023 15:37:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել:
 
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի  հաստատել ընտանիքի հետ. դուստր
Այս մասին«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Ծովինար Խաչատրյանը:
 
«Ամեն օր մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երևանի՝ որևէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ  բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ անարդյունք»,-մանրամասնել է Ծ. Խաչատրյանը:
 
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:
 
Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի և մեկ անգամ ևս հորդորում է միջազգային կառույցներին արձագանքել իրենց խնդրանքներին և հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու համար:
 
Ի դեպ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Սաբինա Ալիևան անձամբ հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանը իբր «երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը վերաբերմունքի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար»: Այնինչ, փաստորեն, ընտանիքն ընդհանրապես կապ չի ունեցել Խաչատրյանի հետ, ում նույնիսկ Կարմիր խաչը չի կարողացել այցելել հուլիսի 29-ից հետո:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play