Հանուն ինչի՞ պետք է ԼՂ-ն դիմանա այս պայքարին. Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ ինչ ակնկալիքներ ունեն ՀՀ-ից


Հանուն ինչի՞ պետք է ԼՂ-ն դիմանա այս պայքարին. Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ ինչ ակնկալիքներ ունեն ՀՀ-ից

  • 07-08-2023 12:45:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ի՞նչ է ակնկալում ԼՂ-ն հայությունից․ այս հարցին երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ ակնկալիքը բարոյական աջակցությունն է։ 
 
«Արցախում այս պայքարը պայքար է բոլորի փոխարեն, բոլորի համար։ Նպատակը մեկն է՝ փրկել Արցախը, պահել Արցախը հայկական ու տալ ինքնորոշման իրավունք։ Մենք ակնկալում ենք բարոյական աջակցություն տարբեր ձևերով՝ ցույցեր, կոչեր, այլ միջոցառումներ, նյութական աջակցություն։ Արցախում միայն զբաղված ենք հողագործությամբ»,- ասել  է նա։ 
 
Հարությունյանը խոսել է նաև ԼՂ իշխանությանն ուղղված մեղադրանքների մասին, թե ինչու չէին նախապտրաստվել այս իրավիճակին դիմակայելու համար․
 
«Արցախի իշխանությունները, ունենալով Արցախի ժողովրդի տեսակետը, կարծիքը, պատրաստակամությունը, հայտարարում են, որ մենք առաջնորդում ենք այդ պայքարը, դա ժողովուրդն է կարևորում, և մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի՝ պայքարելու ցանկությունը։ Այսօր մենք ստանում ենք կարտոֆիլի 5-6 հազար տոննա բերք, ցորենի գծով այնքան, որ թույլ կտա ունենալ այլուր։ Կառավարության նպատակը ոչ թե եղել է բերել պահեստավորել, այլ բերել ու արտադրել և դա է մեզ թույլ տալիս ունենալ նվազագույն սննունդը։ Մեզ կարող են մեղադրել՝ ինչու այս ապրանքատեսակը այսքան ժամանակի համար չեք նախատեսել, կարող է նման հաշվարկներում սխալվել ենք, բայց Կառավարության գործունեության արդյունքում ունենք հնարավորություն դեռ պայքարելու, սովի չմատնվելու։ Այդ առումով մեղադրանքները անհիմն են»,- նշել է նա։
 
ԼՂ նախագահի խոսքով՝ առաջիկայում լինելու է ուղերձ միջազգային հանրությանը, ակնկալում են ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ քննարկում, տարբեր դերակատարների մասնակցություն, ճնշում Ադրբեջանի հանդեպ։ Պայքարը այդ հարթակներում շարունակվելու է։
 
Իսկ հանուն ինչի՞ պետք է ԼՂ-ն դիմանա այս պայքարին, Հարությունյանը պատասխանել է․
 
«Բաց ենք եղել Ադրբեջանի հետ երկխոսության համար, բայց այն պետք է լինի մեր արժանապատվությունից, իրավունքներից, հանուն մեր ապագայի, հայկական Արցախի, ինքնորոշման իրավունքի, հանուն մեր պապերի։ Զրկանքները ժամանակավոր են, անցողիկ են, հետևանքներ լինում են, բայց դրանք չպետք է առաջնային պլան մղվի, մեր գլխավոր նպատակը ստորադասվի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play