Հաջիև․ «Օկամպոյի զեկույցը կողմնակալ բնույթ ունի»


Հաջիև․ «Օկամպոյի զեկույցը կողմնակալ բնույթ ունի»

  • 10-08-2023 15:48:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի` Լեռնային Ղարաբաղին նվիրված վերջին հայտարարությունը «կողմնակալ» է որակել՝ պնդելով, որ դրանում բազմաթիվ «չհիմնավորված պնդումներ ու մեղադրանքներ կան»։
 
«Զեկույցը կողմնակալ բնույթ ունի, այն աղավաղում է իրավիճակը տեղում և լուրջ փաստական, բովանդակային ու իրավական սխալներ է պարունակում», - հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնականը։
 
Լուիս Մորենո Օկամպոն Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին զեկույցում պնդել էր, որ տեղի հայությունը, ադրբեջանական շրջափակման հետևանքով, փաստորեն, ցեղասպանության է ենթարկվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play