Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար


Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար

  • 11-08-2023 14:48:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին: Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
 
«Նա կոչ է արել առաջնորդներին պահպանել թափը՝ սկսելով Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման շուտափույթ հնարավորությունից՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»,- նշված է գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play