Տեղի է ունեցել «Ռինգի ասպետները» ֆիլմի շնորհանդեսը<br />


Տեղի է ունեցել «Ռինգի ասպետները» ֆիլմի շնորհանդեսը

  • 08-01-2009 15:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄՕԿ-ի հովանու ներքո եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ «Ժառանգություն» ծրագրի շրջանակներում նկարահանվել է «Ռինգի ասպետները» ֆիլմը: Օպերատոր Էդվին Գրիգորյանի ֆիլմը ներկայացնում է հայկական բռնցքամարտի անցած ճանապարհը` օլիմպիական առաջին չեմպիոն Վարազդատ Արշակունուց մինչեւ մեր օրերը: Հատկապես հիշարժան են Մելբուռնի օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մենամարտերի բացառիկ դրվագները: Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կազմակերպված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ամանորյա տոնական երեկոյին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play