Տեղի է ունեցել «Ռինգի ասպետները» ֆիլմի շնորհանդէսը<br />


Տեղի է ունեցել «Ռինգի ասպետները» ֆիլմի շնորհանդէսը

  • 08-01-2009 15:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄՕԿ-ի հովանու ներքոյ եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնութեամբ «Ժառանգութիւն» ծրագրի շրջանակներում նկարահանուել է «Ռինգի ասպետները» ֆիլմը: Օպերատոր Էդվին Գրիգորեանի ֆիլմը ներկայացնում է հայկական բռնցքամարտի անցած ճանապարհը` օլիմպիական առաջին չեմպիոն Վարազդատ Արշակունուց մինչեւ մեր օրերը: Յատկապէս յիշարժան են Մելբուռնի օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մենամարտերի բացառիկ դրուագները: Ֆիլմի շնորհանդէսը տեղի է ունեցել Կ.Դեմիրճեանի անուան ՄՀՀ-ում կազմակերպուած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ամանորեայ տօնական երեկոյին:
  -   Սպորտ