Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. Փաշինյան


Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

  • 24-08-2023 13:27:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում նախատեսվում է 81 կմ ճանապարհի հիմնանորոգում կատարել, որից 25,6-ը՝ միջպետական նշանակության, 42,5-ը՝ հանրապետական, 12,9-ը՝ տեղական նշանակության է: Ամբողջ նախագիծը 8 միլիարդ 972 միլիոն դրամ է:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքները մանրամասն ներկայացրեց՝ նշելով, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է:
 
«Ընդ որում՝ դեռ աշխատանքներն ավարտված  չեն, աշխատանքի մի մասն է արված, բայց այն ծավալի աշխատանք կա արդեն արված, որ երթևեկողները, Գորիսում, նաև Կապանում մեր հայրենակիցները խոսում էին ճանապարհին ժամանակի կրճատման մասին, որ նրանք ծախսում են Երևան և հակառակ ուղղությամբ գալու և գնալու համար»,- նշեց վարչապետը:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play