Միշուստինը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


Միշուստինը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

  • 24-08-2023 15:36:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
 
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական ​​արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցեր և որոշել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները։
 
Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը։
 
Միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ներքո Ծաղկաձոր քաղաքում։ Այն 36-րդն է անընդմեջ միության գործունեության սկզբից ի վեր, իսկ այս տարի կառավարությունների ղեկավարների երրորդ հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play