Հրդեհ Ազատավան գյուղում․ կա տուժած


Հրդեհ Ազատավան գյուղում․ կա տուժած

  • 25-08-2023 13:32:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 25-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային իրեր։
 
Հրդեհի հետևանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
 
Ներքին գործերի նախարարություն 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play