Լաչինից առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ


Լաչինից առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

  • 30-08-2023 14:25:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
 
Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
 
Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից:
 
Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play